Письмо Старому году

Этот год прошел очень тяжело. Было очень много трудностей, но хороших моментов тоже. Думаю за этот год я поняла, какой я человек, так сказать нашла себя. Я сделала очень много ошибок, но на эти ошибки помогли мне. Я стала найти во всем радость и быть смелым. Нашла увлечение для себя. И к концу года я очень изменилась и думаю к хорошему. Спасибо тебе за все это старый год, пока.

Արցախյան ազատամարտ

  • 5 հիմնական փուլեր
  • Առաջին փուլ՝ 1988 թվականի փետրվարի 22 — 1990 թվականի հունվարի 19-ը. սկսվել է Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակմամբ, ավարտվել Հյուսիսային Արցախի(Ազատ, Գետաշեն և Մանաշիդ), Մարտունիի շրջանի (նաև շրջակա հայկական բնակավայրերի) վրա հարձակումների կասեցմամբ և Բաքվի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով։
  • Երկրորդ փուլ՝ 1991 թվականի ապրիլի 30 — 1992 թվականի մայիսի 18-ը. սկսվել է «Օղակ» ռազմական գործողությամբ, ավարտվել Լաչինքաղաքի կրակակետերի ճնշմամբ և Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնմամբ։
  • Երրորդ փուլ՝ 1992 թվականի հունիսի 12 — 1993 թվականի հունվարի 20-ը. սկսվել է Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հակառակորդի խոշորածավալ հարձակումներով և ավարտվել մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցմամբ, ինչպես նաև հակամարտության գոտում ուժերի ընդհանուր հավասարակշռության ստեղծմամբ։
  • Չորրորդ փուլ՝ 1993 թվականի փետրվարի 5 — նոյեմբերի 1-ը. սկսվել է Մարտակերտի ռազմաճակատում Արցախի Հանրապետության ԻՊՈՒ-ի լայնածավալ հակահարձակմամբ և ավարտվել Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանումկենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախման ռազմական գործողությամբ։
  • Հինգերորդ փուլ՝ 1993 թվականի դեկտեմբերի 15 — 1994 թվականի մայիսի 17-ը. սկսվել է Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակմամբ և եզրափակվել արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի հաստատումով։

Աշխարհագրություն

Բնութագրել Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը:

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Հյուսիսային կիսագնդում՝ Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական լեռնաշխարհի միջև: Ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտում՝ Փոքր Ասիա թերակղզու արևելքից մինչև Կասպից ծով և Կոլխիդայի ու ԿուրԱրաքսյան դաշտավայրերից մինչև Միջագետքի դաշտավայրը ձգվող տարածքում:

Լեռնաշխարհը Միջերկրածովյան լեռնակազմական գոտու բարդ հանգույցներից է։ Այստեղ իրար են միակցվում ծալքաբեկորային լեռնաշղթաները, երիտասարդ հրաբխային լեռնազանգվածներն ու սարավանդները։ 

Ներկայացնել բնակչության սեռատարիքային կազմը:

Միջինացված տվյալներով` աշխարհում 100

 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։

Բնութագրել աշխարհագրական հետազոտության մեթոդները:

նկարագրությունաշխարհագրագետների կողմից կիրառվող ամենահին մեթոդը:

քարտեզագրական մեթոդ

Համեմատական

Պատմական

գնահատման մեթոդը

հավասարակշռության մեթոդը վիճակագրական մեթոդ դասակարգում

գոտիավորում

Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը

ԽՍՀՄում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։

• 1980–ական թվականների սկզբին խորհրդային համակարգը սպառեց զարգացման հնարավորությունները: Խորհրդային Միությունն իր հումքային հսկայական պաշարներով, աշխատասեր և ինքնազոհ բնակչությամբ սկսում էր մեծ չափերով հետ մնալ Արևմուտքից: Օրեցօր ակնհայտ էր դառնում, որ բարեփոխումների համար անհրաժեշտ է թարմացնել երկրի
ղեկավարությունը: Վերակառուցումը հռչակվեց ԽՄԿԿ կենտկոմի նորընտիր գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից, որը երկրի ղեկավարը դարձավ 1985 թ.
մարտին: Գորբաչովը և իր համախոհները հասկանում էին, որ երկիրը մտել է փակուղի: Ընտրվեց սոցիալիզմը կատարելագործելու ճանապարհը: «Վերակառուցում», «նոր մտածողություն» և «արագացում» բառերը դարձան Գորբաչովի ընտրած բարեփոխումների ռազմավարության հիմքը: Առաջադրվեց նոր հայեցակարգ՝ ստեղծել սոցիալիզմի ժողովրդավարական տարաձև, այսպես կոչված՝ «սոցիալիզմ՝ մարդկային դեմքով»: 1988 թ. հռչակվեց իրավական պետության ստեղծման գործընթացը: Թեպետ պետությունը պետք է մնար «սոցիալիստական», սակայն հիմնվելու էր օրենքի և համամարդկային իրավունքի վրա:

Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։

Գորբաչովյան վերակառուցման քաղաքականության շնորհիվ արցախցիները ավելի համարձակ սկսեցին զբաղվել իրենց երկրամասի` Լեռնային Ղարաբաղի
Ինքնավար Մարզի ճակատագրով: 1988 թ. փետրվարի կեսերից Երևանում ամեն օր հանրահավաքներ էին տեղի ունենում: Փետրվարի 20֊ին հավաքված հազարավոր ցուցարարներ հռչակեցին «Ղարաբաղ. այսօր կամ երբեք» կարգախոսը:
Փետրվարի 22–ին Ղարաբաղյան շարժումը ղեկավարելու, անհրաժեշտ հունի մեջ դնելու համար ստեղծվում է «Ղարաբաղ» կոմիտե Իգոր Մուրադյանի և Վաչե Սարուխանյանի ղեկավարությամբ։ 1988 թ. փետրվարի 20–ին հրավիրվեց ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջան: Կայացվեց պատմական որոշում. «Ընդառաջելով ԼՂԻՄի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խոր ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և ԼՂԻՄը Ադրբեջանական ԽՍՀի
կազմից Հայկական ԽՍՀի կազմ հանձնելու հարցի դրական լուծմանը»:
Մարզխորհրդի շենքը շրջապատած հազարավոր
արցախցիներ ցնծությամբ ընդունեցին այդ որոշումը:

Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։

Փետրվարի 25–26–ին Երևանում ցուցարարների թիվը հասնում է մի քանի հարյուր հազարի: Այդպիսի բան չէր եղել ԽՍՀՄ պատմության ողջ ընթացքում: Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում սկսված զանգվածային ելույթները անհանգստացրին ինչպես կենտրոնական, այնպես էլ հանրապետության կոմունիստական ղեկավարությանը: Խորհրդային Միության ղեկավար Մ. Գորբաչովը փետրվարի 26–ին
ուղերձ է հղում «Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին», որով կոչ է անում «ժողովուրդների իսկական եղբայրության և միասնության», իսկ հարցի լուծումը տեսնում է Ադրբեջանում ու Հայաստանում կուտակված տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ հիմնահարցերի լուծման մեջ:

Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։

Այդ ծանր և անկանխատեսելի օրերին Սումգաիթ քաղաքում 1988 թ. փետրվարի 27–29–ին միլիցիայի և տեղական իշխանությունների լրիվ անգործության պայմաններում տեղի ունեցան հայ բնակչությանջարդեր՝ թուրքական վայրագության զազրելի կանոններով: Զոհվել է 27 հայ և հազարավոր մարդիկ դարձան փախստականներ: Այդ ջարդերը կազմակերպվել էին Արցախի հիմնախնդրի լուծումը կանխելու
նպատակով:

Գերմաներեն հաշվետվություն

Այս կիսամյակ գերմաներենից սովորեցինք տարբեր բաներ: Առաջին դասին սովորեցինք այբուբենը, հետո թվերը, թվականները, ժամերը և այլ: Դիտեցինք գերմաներեն ուսուցողական ֆիլմեր: Խաղացինք խաղեր նաև պատրաստեցինք թեստեր: Թարգմանություններ և ձայնային դերասանություն կատարեցինք:

Այբուբենը

Ժամերը

Wie sieht aus

Բառակապակցություններ

Իմ մասին

Թարգմանություն

Personalpronomen

Նախագիծ | Բանակ |

Առաջադրանք բանաստեղծության հետ կապված

Ֆիլմի վերլուծություն

Գրքից առաջադրանքներ

Առաջադրանքներ

Առաջադրանքներ

Առաջադրանքներ

Ֆիլիմի թարգմանություն և ձայնային դերասանություն

Թեստ

Թարգմանություն

Նոր տարին Գերմանիայում

Իմ պատրաստած թեստը

§ 23.Էլեկտրամագնիսներ:§ 25. Երկրի մագնիսական դաշտը: Կողմնացույց:

Ինչ եղանակով կարելի է մեծացնել կոճի մագնիսական դաշտը:

Հոսանքը մեծացնելիս կոճի մագյիսական դաշտն մեծանում է:

2.Ինչու կոճի գալարների թիվը մեծացնելիս նրա մագնիսական դաշտն ուժեղանում է:

Կոճի մագնիսական դաշտը կախված է նաև կոճի գալաններից: Եթե շխթայում ավելացնենք ավելի մեզ թվով գալաններ ունեցով կոճ, կհամոզվենք, որ նրա ստեղծած դաշն ավելու ուժեղ է:

3.Ինչու կոճի ներսում երկաթե միջուկ տեղադրելիս նրա մագնիսական դաշտն ուժեղանում է:

Որովհետև մետաղական միջուկը մագնիսանում է և նրա մագնիսական դաշտը գումարվում է կոճի գալարների մագնիսական դաշտին ուժեղացնելով ընդհանուր դաշտը:

4.Որ սարքն են անվանում էլեկտրամագնիս:

Երկաթե միջուկով կոճը անվանում են էլեկտրամագնիս:

5.Բերեք էլեկտրամագնիսի կիրառության օրինակներ:

Փայտաձև էլեկտրամագնիսը օգտագործվում է մետաղը մշակելու համար:

6.Ինչ կառուցվածք ունի կողմնացույցը:

Կողմնացույցը կառուցված է ազատ պտտվող, ամրացված մագնիսական սլաքից, որը միշտ թեքվում է դեպի հյուսիս:

7.Ինչպես են կողմնացույով որոշում հորիզոնի կողմերը:


Դրա համար անհրաժեշտ է այնպես պտտել կողմնացույցը, որ մագնիսկան սլաքի հյուսիսային բևեռը ցույց տա կողմնացույցի վրա նշված հյուսիսային բևեռի կետի վրա:

8.Ինչով է բացատրվում այն հանգամանքը, որ կողմնացույցի սլաքը Երկրի տվյալ վայրում տեղակայվում է որոշակի ուղղությամբ:

Քանզի երկրագունդը իր էությամբ մագնիս է, նրա մագնիսկան գծերի ուղությամբ ուղղվում մագնիսկան սլաքը տարածության տվայալ կետում:
Նաև երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ նրա հարավային մագնիսկան բևեռն է, իսկ հարավայինի մոտ հյուսիսայինը:

9.Որտեղ են տեղակայված Երկրի մագնիսական բևեռները:

Երկրագնիդի հյուսիսային աշխարհագրական բևեռում տեղակայված է նրա հարավային մագնիսական բևեռը, իսկ հարավում հյուսիսային մագնիսական բևեռը:

10.Ինչով է պայմանավորված մագնիսական շեղման երևույթը:

Երկրագնդի վրա առկա են որոշ վայրեր, որտեղ մագնիսկան սլաքի ուղղությունը չի համընկնում սպասվածին: Դա մագնիսկան շեղուման երևույթն է: Այդպիսի վայրերում հետևյալ երևույթի առկայությունը պայմնավորված է այդտեղ մեծաքանակ երկաթաքարի առկայությամբ:

11.Ինչ է մագնիսական փոթորիկը և ինչով է այն պայմանավորված:

Երկարատև ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ երկրագնդի մագնիսկան բևեռները ժամանակի ընթացքում դանդաղորեն տեղաշարժվում են: Նաև այս տեղաշարժումներին զուգընթէաց դիտարկվում են մագնիսական դաշտի արագ փոփոխություներ: Այդ երևույթը կոչվում է մագնիսական փոթորիկ: Սա պայմանավորված է արեգակի ակտիվության ուժեղացմամբ: Քանի որ այդ ժամանակ զգալիորեն աճ է տեղի ունենում արեգակից երկրագունդ լիցքավորված մասնիկների հոսքի մեջ: Եվ նրանց առաջացրած մագնիսական դաշտը զգալիորեն փոփոխում է Երկրի մագնիսկան դաշտը:

Փորձ. Մագնիսացած ասեղն ամրացրեք խցանին և դրեք ջրի մակերևույթին: Ինչ տեղի կունենա: Բացատրեք դիտվող երևույթը:

Երկրաչափություն

1 Հատվածների հարաբերություն կոչվում է նրանց երկարությունների հարաբերությունը:

2 Եթե

𝑎

 և 

𝑏

հատվածների երկարությունների հարաբերությունը հավասար է

𝑐

 և

𝑑

հատվածների երկարությունների հարաբերությանը, այսինքն՝ 

𝑎/𝑏=𝑐/𝑑

, ապա այդ հատվածները կոչվում են համեմատական:

3 Երկու եռանկյուններ կոչվում են նման, եթե նրանց անկյունները համապատասխանաբար հավասար են, և եռանկյուններից մեկի կողմերը համեմատական են մյուսի համապատասխան կողմերին:

4 Երկու նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն:

5 Երկու նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն:

6 . Եթե մի եռանկյան երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու անկյուններինապա եռանկյունները նման են:

7 Եթե մի եռանկյան երկու կողմերը համեմատական են մյուս եռանկյան երկու կողմերինիսկ այդ կողմերով կազմված անկյունները հավասար են, ապա եռանկյունները նման են:

8 Եթե մի եռանկյան երեք կողմերը համեմատական են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա եռանկյունները նման են:

9 Եռանկյան միջին գիծը զուգահեռ է նրա կողմերից մեկին և հավասար այդ կողմի կեսին:

10 Բոլոր երեք միջնագծերը հատվում են նույն կետում, որը կոչվում է եռանկյան ծանրության կենտրոն, և այդ կետով կիսվում են երկու մասի 2:1 հարաբերությամբ ( հաշված գագաթից):

11 նման եռանկյունների պարագծերի հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:

12 Եռանկյան գագաթից տարված «կիսորդ» է կոչվում եռանկյան անկյան կիսորդի այն հատվածը, որի միացնում է այդ գագաթը և նրա դիմացի կողմի վրծա գտնվող կետը։

Եռանկյան «միջնագիծ» է կոչվում այդ գագաթը և դիմացի կողմի միջնակետը միացնող հատվածը։

13հաճախ հանդիպում են այնպիսի առարկաներ, որոնց ձևը նույնն է, իսկ չափսերը տարբեր են: Օրինակ ` ֆուտբոլի և թենիսի գնդակները, կլոր ափսեն և սկավատակը: Ընդունված է երկրաչափության մեջ միևնույն ձևն ունեցող պատկերներն անվանել նման պատկերներ: Նման են, օրինամ, ցանկացած երկու քառակուսի, երկու շրջան և այլն:

14 XY հատվածը կոչվում է AB և CD հատվածների համեմատական միջին (կամ ` երկրաչափական) միջին), եթե XY= √AB * CD

Ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան գագաթից տարված բարձրությունը համեմատական միջին է այն երկու հատվածների, որոնց տրոհվում է ներքնաձիգը այդ բարձրության հատ հատվելիս:

15 Եռանկյան «միջին գիծ» է կոչվում նրա երկու կողմերի միջնակետերը միացնող հատվածը։

16 Կիսորդների թեորեմ։ Եռանկյան կիսորդը հանդիպակաց կողմը բաժանում է երկու մասերի նույն հարաբերությամբ, ինչ որ անկյանը կից կողմերի հարաբերությունն է։

20Թեորեմ։ Եթե շրջանագծի երկու լարեր հատվում են , ապա մի լարի հատվածների արտադրյալը հավասար է մյուս լարի հատվածների արտադրյալին։

21 Եթե շրջանագծից դուրս վերցված կետից տարված են նրան որևէ հատով ր շոշափող, ապա գատողի և նրա արտաքին մասի արտադրյալը հավասար է շոշափողի քառակուսուն:

22 Եթե ջրջանից դուրս վերցրած կետից տարված են այդ շրջանագծին հատողներ, ապա յուրաքանչյուր հատողի և նրա արտաքին մասի արտադրյալը հաստատուն է այդ բոլոր հատողների համար: