Օրգանական նյութերի մոլեկուլների մոդելների (նմանակների) հավաքում

Գործնական աշխատանք՝ <<Օրգանական նյութերի մոլեկուլների մոդելների (նմանակների) հավաքում>>

CH4 (90%) մեթան

C2H6 (3%) էթան

C3H8 Պրոպան

C4H10 բութան

C5H12 Պենտան

Նախնական պատկերացումներ օրգանական նյութերի վերաբերյալՈւղղորդող հարցեր.

քանի՞  միլիոն օրգանական  նյութ  է  հայտնի  մարդկությանը:

Աշխարհում հայտնի է մոտովորապեն 30մլն օրգանական նյութեր:

որո՞նք են  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները:

1-ին պատճառն այն է, որ օրգանական միացությունների հիմքը ածխածնի ատոմների շղթան է, որը տեսականորեն կարող է անսահման երկար լինել։

2-րդ պատճառն այն է, որ այս շղթան կարող է ունենալ այլ կառուցվածք (գծային, ճյուղավորված, ցիկլային)։

Եվ 3-րդ պատճառը՝ ածխածնի ատոմների միջև կարող են լինել տարբեր կապեր՝ պարզ, կրկնակի, եռակի։ Արդյունքում, իզոմերիզմն առաջանում է, երբ միևնույն բաղադրության նյութը գոյություն ունի բազմաթիվ իզոմերների տեսքով, որոնք ունեն տարբեր կառուցվածք, բայց տարբեր հատկություններ։

ինչպիսի՞ քիմիական  կապ  է  առկա  օրգանական  նյութերի մոլեկուլներում:

Կովալենտային, իոնային, և մետաղական կապերը:

որո՞նք են  կենսական  տարրերը, ինչու՞  են  են  այդպես  անվանում:

Կենսական տարերը դա կենդանի օրգանիզմին աճելու, զարգանալու եւ բնականոն գործունեությունը պահպանելու համար անհրաժեշտ տարրեր են ։ Բոլոր օրգանիզմներին անհրաժեշտ է ածխածնի, ջրածին, թթվածին և ազոտ, որոնք իրենց են հասնում սննդի, օդի և ջրի հետ, քանի որ այդ էլեմենտներից է բաղկացած մարմնի հյուսվածքները:

ի՞նչ նյութեր  են  պարունակվում  մարդու  կողմից  ընդունած  սննդամթերքը (անօրգանական  և  օրգանական), բերեք օրինակներ:

Այսպիսով, մեր սնունդը պարունակում է ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հանքային աղեր և ջուր։ Այս բոլոր նյութերն անհրաժեշտ են մեր սնուցման համար։

Ձու, կաթ, մածուն և այլն:

ի՞նչ է  ֆոտոսինթեզը՝ լուսասինթեզը, ինչպիսի՞  նյութեր  են  ստացվում  բույսերում լուսասինթեզի  հետրանքով (անօրգանական  և  օրգանական):

• ֆոտոսինթեզը կամ լուսասինթեզը դա ածխաթթու գազից, ջրից և անօրգանական նյութերից `լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է և թթվածնի անջատումը:

• 6CO2+6H2Oքլորոֆիլ(արևային էներգիա)—> C6H12O6+6O2

որո՞նք են  ածխաջրածինների  բնական  աղբյուրները:

Ածխաջրերի բնական աղբյուրներից է նավթը, բնական գազը, թերթաքարը, ածուխը:

• ինչու՞ է  նավթը  համարվում  <<սև  ոսկի>> :

• Նավթը բնական գազ է: Նավթը միայն վառելիք չէ, այլ նավթից ստանում են միլլիոնավորնյութեր ` դեղանյութեր, կաուչուկ, արհեստական կաշի, ներկանյութեր, արհեստական թելեր ևայլն:

ինչպիսի՞  նյութեր են  պոլիմերները, օրինակներ:

Պոլիմերները մեծ մոլեկուլային զանգված ունեցող քիմիական միացություններ են՝ մակրոմոլեկուլներ, որոնք  բաղկացած են բազմաթիվ անգամ կրկնվող ատոմական խմբերից՝ մոնոմերային օղակներից:

Ապակի. Այն հայտնաբերվում է բնականաբար և արտադրվում է նաև մարդու կողմից `սիլիցիումի, ալյումինի, կրաքարի և այլ հումքի խառնուրդների մեջ բարձր ջերմաստիճանի կիրառումից:

Սիլիկոն. հիմնականում սիլիցիումից և թթվածնից կազմված միացություն, որն օգտագործվում է պրոթեզների արտադրության համար և նաև որպես սոսինձ և մեկուսիչ:

«Մետաղներ» Ուղղորդող հարցեր

*1- Ո՞ր տարրերն են ավելի շատ, մետաղները, թե՞ ոչ մետաղները, ինչու՞:

Ոչմետաղները ավելի քիչ են, ընդհանուր 22 տարր։ Ոչ մետաղների բնորոշ հատկանիշը նրանց ատոմների արտաքին էներգիայի մակարդակում էլեկտրոնների ավելի մեծ քանակն է։

*2-Ո՞ր առանձնահատկություններն են բնորոշ բոլոր մետաղներին:

Նորմալ պայմաններում բոլոր մետաղները պինդ են: Մետաղների դրանց վրա ընկած լույսն արտացոլելու ունակությունը նրանց հատուկ մետաղական փայլի պատճառն է։ Մետաղներն անհոտ են։ Մետաղների մեծ մասը արծաթափայլ սպիտակ է, բացառությամբ պղնձի և ոսկու:

*3-Մեկնաբանեք մետաղների ֆիզիկական հատկությունները:

Հատուկ մետաղական փայլ, բարձր էլեկտրական և ջերմային հաղորդունակություն, ճկունություն և այլն:

* Մեկնաբանեք  մետաղների   քիմիական   հատկությունները, այսինքն  մետաղների  փոխազդեցությունը  պարզ    և  բարդ  նյութերի  հետ  ռեակցիաների  հավասարումները:

Այլ տարրերի ատոմների հետ փոխազդելիս մետաղների ատոմներն էլեկտրոններ են տրամադրում և, որպես արդյունք, միայն դրական լիցքավորված իոններ առաջացնում:

Յուրաքանչյուր մետաղ աղերի լուծույթներից դուրս է մղում այլ մետաղներ, որոնք լարվածության շարքում իրենից հետո են տեղադրված, իսկ ինքը դուրս է մղվում իրենից առաջ տեղադրվածներից:

• Որո՞նք   են   մետաղների  ստացման   ընդհանուր   եղանակները, գրեք  համապատասխան  ռեակցիաների  հավասարումները:

Մետաղների մեծ մասը հանդիպում է բնության մեջ միացությունների և հանքաքարերի ձևով։ Նրանք կազմում են օքսիդներ, սուլֆիդներ, կարբոնատներ և այլ քիմիական միացություններ։

Ալյումինը նաև ստանում են կավի բարծր ջերմաստիճանում էլեկտրական հոսանքի ազդեցության ենթարկելով։

•  Ի՞նչ  է  Էլեկտրոլիզ՝ էլեկտրատարրալուծումը, ո՞ր  մետաղներն  են  ստանում  այդ եղանակով

Էլեկտրոլիզ, ֆիզիկաքիմիական գործընթաց, էլեկտրական հոսանքով նյութի քայքայում։ Իոնները ստանում են ուղղորդված շարժում, երբ էլեկտրոլիտի լուծույթը կամ հալույթը տեղավորում են էլեկտրական դաշտում։ Դրական լիցքավորված իոնները՝ կատիոնները, շարժվում են դեպի բացասական աէլեկտրոդը՝ կաթոդը, իսկ անիոնները՝ դեպի դրական լիցք կրող էլեկտրոդը՝ անոդը։

Լաբարատոր փորձեր

Լաբորատոր  փորձ 1. Ակտիվ   մետաղներից՝  ցինկի   փոխազդեցությունը  աղաթթվի հետ:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան   գազ   կանջատվի մլ (ն.պ.),եթե
փորձի   համար  վերցվել  է  2,6 գ  ցինկ:

CuSO4+Fe->Cu_+FeSO4

Լաբորատոր  փորձ 2Ալկալիական  մետաղներից   նատրիումի  փոխազդեցությունը   ջրի  հետ            

  ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը,
հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

2Na+H2 OH->2Na OH + H2^

  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքա՞ն   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ  ջուրը՝  50 մլ:Ա

Լաբորատոր փորձ 3Պղնձի ստացումը իր աղից՝ պղնձարջասպից CuSO4 · 5H2O, ակտիվ մետաղով՝ երկաթով:
ա) Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով, նշեք վերականգնիչը և օքսիդիչը:
բ) Կատարեք հաշվարկ. որքան է ստացված պղնձի զանգված, եթե
ձողի զանգվածի փոփոխությունը եղել է 0,8 գ:

Ջրի կոշտությունն ու դրա վերացման եղանակները

Բնական ջրերը լուծված վիճակում կալցիումի ու մագնեզիումի աղեր են պարունակում:

Ջուրը, որը մեծ քանակությամբ լուծված աղ է պարունակում, կոչվում է կոշտ, քիչ քանակությամբ աղ պարունակողը` փափուկ:

Կալցիումի և մագնեզիումի կարբոնատները լուծվում են ածխածնի (𝐼𝑉) օքսիդ պարունակող ջրում` հիդրոկարբոնատների փոխարկվելով.

𝐶𝑎𝐶𝑂3 + 𝐶𝑂2 + 𝐻2𝑂 −→−  𝐶𝑎(𝐻𝐶𝑂3)2𝑀𝑔𝐶𝑂3 + 𝐶𝑂2 + 𝐻2𝑂 −→−  𝑀𝑔(𝐻𝐶𝑂3)2

Նկատելի քանակով 𝐶𝑎2+ և 𝑀𝑔2+ իոններ պարունակող ջուրն անվանում են կոշտ: Տարբերում են.

1. Ժամանակավոր կոշտություն՝ պայմանավորված հիդրոկարբոնատների առկայությամբ, որը տաքացնելիս վերանում է.

𝑀𝑔(𝐻𝐶𝑂3)−→−2  𝑀𝑔𝐶𝑂2↓ + 𝐶𝑂2↑⏐⏐⏐ + 𝐻2𝑂𝐶𝑎(𝐻𝐶𝑂3)−→−2  𝐶𝑎𝐶𝑂2↓ + 𝐶𝑂2↑⏐⏐⏐ + 𝐻2𝑂

boiling-water.gif

Ժամանակավոր կոշտությունը կարելի է վերացնել նաև կրակաթով.

𝐶𝑎(𝐻𝐶𝑂3)+2 𝐶𝑎(𝑂𝐻)2 = 2𝐶𝑎𝐶𝑂3↓ + 2𝐻2𝑂𝑀𝑔(𝐻𝐶𝑂3)+2  2𝐶𝑎(𝑂𝐻)2 = 2𝐶𝑎𝐶𝑂3↓+ 𝑀𝑔(𝑂𝐻 )2↓+ 2𝐻2𝑂

2. Մնայուն կոշտություն՝ պայմանավորված կալցիումի և մագնեզիումի սուլֆատներով ու քլորիդներով, որը տաքացնելիս չի վերանում: Այդ կոշտությունը վերացնում են քիմիական ճանապարհով` սոդայով կամ նատրիումի ֆոսֆատով. 

𝐶𝑎𝑆𝑂 4+ 𝑁𝑎2𝐶𝑂3 = 𝐶𝑎𝐶𝑂3↓ +𝑁𝑎2𝑆𝑂43𝑀𝑔𝑆𝑂4 + 2𝑁𝑎3𝑃𝑂4 → 𝑀𝑔3(𝑃𝑂4)↓2 + 3𝑁𝑎2𝑆𝑂43𝐶𝑎𝐶𝐼2 + 2𝑁𝑎3𝑃𝑂  4= 6𝑁𝑎𝐶𝐼 + 𝐶𝑎3(𝑃𝑂4)⏐↓2

3. Ժամանակավոր ու մնայուն կոշտություններով պայմանավորված է բնական ջրի ընդհանուր կոշտությունը:

Կոշտ ջրի համը տհաճ է, օճառը կոշտ ջրում չի փրփրում, և կեղտը չի լվացվում, բանջարեղենը կոշտ ջրում չի եփվում, այդ պատճառով կոշտ ջուրն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է փափկեցնել: Դա իրականացնում են իոնափոխանակման կամ քիմիական եղանակներով:

Բնական ջուրը բաց են թողնում զտիչի միջով, որում լցված է կատիոնիտի նատրիումային ձևը: Տեղի է ունենում իոնափոխանակություն.

2𝑅𝑁𝑎 + 𝐶𝑎𝐶𝐼2⇄ 𝑅2𝐶𝑎 + 2𝑁𝑎𝐶𝐼

Ազոտ։ Փոսֆոր

1. Ո՞ր  տարրերն են   ընդգրկված 5-֊րդ խմբի գլխավոր ենթախմբում

Ազոտը (N), ֆոսֆորը ( P ), արսենը (As), ծարիրը (Sb) և բիսմութը (Bi)

*2. Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված  ոչ մետաղական հատկությունները  ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. ..

Ֆոսֆորի մոտ ավելի ուժեղ արտահայտված է ոչ մետաղական հատկությունները,որովհետև ֆոսֆորի էլեկտրաբացասականությունը ավելի քիչ է:

*3. Ազոտը  և ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր. ինչո՞ւ. …

Ազոտը և ֆոսֆորն ունեն համարվում են կենսական տարրեր, քանի որ առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը

*4. Ւ՞նչ  պայմաններ են  անհրաժեշտ. բույսի աճի համար….

Լավ հող, ջուր, անհրաժեշտ լուսավորություն և բարենպաստ պայմաններով միջավայր։

*5. Ւ՞նչ  է  պարարտանյութը. ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական հատկությունները, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։

Ըստ ազդման բնույթի՝ պարարտանյութերը լինում են ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա), անուղղակի (բարելավում են հողի հատկությունները) և բազմակողմանի ազդեցության։ Ըստ ծագման՝ օրգանական, հանքային և կենսաբանական։ Ըստ կազմության՝ պարզ, բարդ, համակցված։ Ըստ ագրեգատային ձևի՝ պինդ, հեղուկ, գազային։ Ըստ կիրառման ձևի՝ հիմնական, նախացանքային, ցանքակից, հետցանքյա (սնուցում)։

*6. Ի՞նչ  է   <<Նիտրատային  աղետը>>…

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակությամբ օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա՛ թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներ անվանվեցին նիտրատային աղետ:

Նախկինում, երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը, նիտրատների հիմնախնդիր չի առաջացել: Գոմաղբմ ու օրգանական բնույթի մյուս պարարտանյութերը դանդաղ քայքայվում են՝ ապահովելով ազոտի մուտքը դեպի բույսեր, և հողում նիտրատների ավելցուկ չի առաջացնում:

Առողջ ապրելակերպի սկզբունքները

1)Էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր խմելու ջուր, մաքուր օդ

2)Սթրեսային իրավիճակներից դուրս գալ կատակով, հումորով: Ծիծաղը կյանք է
3)Առողջ, ամենաքիչը 8 ժամյա քուն, ժամը 10-ից ուշ չքնել
4)Մարմնակրթություն, սպորտ, պահպանել հիգենայի կանոնները
5)Վատ սովորություններից (եղունգները կրծել, ծխել,թմրանյութեր օգտագործել, ալկոհոլ ղմելը, առաջին երեք կետը չկատարելը, իզուր տեղը դեղ օգտագործել, գոռգոռալով խոսալը, մարդկանց չի կարելի զանգահարել, անհանգստացբել 9-10ից հետո) ձերբազատվել

Հալոգեններ

7-րդ ճմբի գլխավոր ենթախումբ:

F, CI, Br, I, At

Ուղղորդող հարցեր.
*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում «հալոգեններ»,  բնութագրեք այդ տարրերը 

Հալոգենները Մենդելեևի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերն են՝ ֆտորքլորբրոմյոդաստատ։ Այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

 *2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են   
      տարածված  բնության   մեջ, գրեք օրինակներ

Հալոգենները կենսական տարրեր են համարվում, որովհետև առաջացնում են բարդ օրգանական նյութեր և ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը:

*3-. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….

Մարդու օրգանիզմում օրինակ յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար: Բացի այդ մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։


*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը

+9 F(9p, 10n) 9e

(+9F) )2e )7e

K L

N=A-Z=

A=Ar

17 CI(17p, 18n)17e

(+17Cl) )7e )8e )2e

K L M

17CI(17p, 20n) 17e

35 Br(35p, 73n)35e

(+35Br) )7e )18e )8e )2e

K. L. M. N

53 I (53p, 73n) 53e

(+53 I ) )7e )18e )18e )8e )2e

K. L. M N. O

85 At (85p, 125n) 55e

(+85At) )7e )18e )32e )18e )8e )2e

K. L. M. N. O. P


*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման աստիճան  է  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ

Քլորի վալենտականություն, երբ մեկ է, օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է: Երբ վալենտականությունը երեք է, օքսիդացման աստիճանը +3 է: Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5 է, իսկ երբ վալենատականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է:

*6- Թվարկեք   հալոգեն պարզ նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները

Ֆտորը և քլորը շատ թունավոր և վտանգավոր նյութեր են, որոնք ունեն դեղին և դեղնականաչավուն գույն։ Քլորը կարող է լինել նաև հեղուկ վիճակում։ Բրոմը ունի կարմիրգորշավուն գույն, իսկ սև գույն և մետաղային փայլ ունի։ Այս բոլոր նյութերը ունեն շատ սուր հոտ և կարող են մեծ վնասնել հասցնել օրգանիզմին։ Հալոգենները ջրում քիչ են լուծվում։ Հալոգենները շատ ակտիվ են և դրա պատճառով հեշտ են փոխազդում մետաղների և թթվածնի հետ ու օժտված են մեծ էլեկտրաբացասականությամբ։ Ամենաէլեկտրաբացասական տարրը ֆտորն է և փոխազդում է բոլոր մետաղների հետ։


*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և նրա  միացությունները

Կիրառվում է թղթի սպիտակեցման, ախտահանման, ջրի քլորացման, բրոմի և յոդի ստացման, պլաստմասսաներ, դեղեր, ներկեր, կաուչուկներ և մանրաթելեր ստանալու համար։

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…,  

       ի՞նչ  է   քլորակիրը

Կերակրի աղը օգտագործում են խոհանոցում, հանքային ջրերի համար սննդի սոդան, օճառի և ապակու արտադրության համար լվացքի սոդան, շինարարության և բժշկության մեջ կրաքարը։ Աղերը նաև օգտագործվում են որպես պարարտանյութեր։

Կալիումի հիպոքլորիդի՝ KClO և Կալիումի քլորիդի՝ KCl ջրային լուծույթն է։ Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք է և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։ Քլորի հոտով, խոնավածուծ, սպիտակ փոշի է։ Պարունակում է 28–38% ակտիվ (քլոր անջատվում է աղաթթու ավելացնելիս)։ 2% խոնավություն պարունակող քլորակիրը տարեկան կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը կորցնում է 10%–ը։


*9- Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք

Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը:


*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:

Նատիրումի քլորիդից կամ կերակրի աղից է ստացվում այդ ֆիոլոգիական լուծույթը:

Լաբորատոր փորձեր՝ <<Աղաթթվի քիմիական հատկությունները>>

Կենդանի օրգանիզմի քիմիան

Ուղղորդող հարցերը`

Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը

Կենդանի օրգանիզմի հիմնական տարրերն են՝

միկրոտարրեր

մակրոտարրեր(97%)6, C,H,O,N,P,S

ուլտրատարրեր

Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, նրա բաղադրությունը

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջջի բաղադրությունը՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0.2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ,

Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»

Գիտնականներն այդպես են ասում, որովհետև պիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում, մենք ապրում և շնչում ենք դրանց շնորհիվ:

Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում

Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ: Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:

Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով կարելի որոշել օսլայի առկայությունը սննդանյութերում

Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսի աճի համար

Անհրաժեշտ է՝ ջուր, լույս, ջերմություն, կենսական տարրեր, պարարտանյութեր:

Ի՞նչ է լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉

Լուսասինթեզի բանաձևը՝ 6CO2+6H2O =C6H12O6+6O2

Ո՞րն է վիտամինների դերը կենդանի օրգանիզմներում:

Վիտամինները կենդանի օրգանիզմում շատ մեծ դեր ունեն, նրանք հարկավոր են օրգանիզմի աճի, կայուն զարգացման և այլ ֆունկցիաների համար։

Լաբորատոր  փորձեր՝ օսլայի, գլյուկոզի, սախարոզի  հայտնաբերման  որակական  ռեակցիաները:

Օսլայի բացահայտման ռեակցիաներ. Բույսերի հիմնական պաշարային ածխաջուրը՝ օսլան, յոդի լուծույթի նույնիսկ չնչին կոնցենտրացիայի առկայությամբ ստանում է մուգ կապույտ գունավորում (առաջանում է համալիր միացություն)։ Գունավորումը պայմա-նավորված է ամիլոզի առկայությամբ։ Չնայած ամիլոպեկտինի պարունակությունը օսլայում մի քանի անգամ շատ է ամիլոզի քանակությունից, ամիլոզի կապույտ գունավորումը քողարկում է ամիլոպեկտինի կարմրամանուշակագույն գունավորումը։ Տաքացման հետևանքով համալիրը քայքայվում է, գունավորումն անհետանում, սառչելու դեպքում՝ նորից հայտնվում։Այս ռեակցիան թույլ է տալիս հայտնաբերել միջավայրում օսլայի նույնիսկ աննշան քանակությունը։

Վիտամիններ

Իմ օրվա ռեժիմը

Օր բաժանում եմ 3 մասի ` քնի ժամերը 21:00-22:00 նաև այդ ժամերին չի կարելի մարդուն անհանգստացել, զանգել, աղմկել և այլ: Կա արթնանալու ժամեր և քնելու: Արթնանում եմ ժամը 7:00-ին: 11 ժամ նվիրում եմ աշխատանքին և 8 ժամ սպորտ, իմ առօրյա զբաղմունքները:

Ինչ սովորեցի

Իրականում նախագաիծը շատ օգտակար էր ինձ համար և նաև կարծում եմ մյուս սովորողների համար: Հասկացա, թե ինչ չափով պետք սմվել և ինչ պետք ուտել: Կարևոր է իմանալ,թե որ սննդամթերքն է օգտակար մեր օրգանիզմի համար, քանի որ շատերն են խանութներից գնում ուտելիք, որը շատ վնասակար է: Նաև հիմա գիտեմ, որ սննդամթեքում ինչ վիտամին կա և ինչ կարող եմ ուտել ստահ լինելով, որ ինձ վնաս չի պատճառի ու հիվանդություններից կխուսափեմ: