Self-presentation

About me

Hello! Im Ani Atoyan.I am 14 years old. I have been studying at Mkhitar Sebastatsi Educational Complex 9 years. Over these years I have a big experience and impressions about our school educational system.

Elective subjects

In our school we have lessons where we can choose what subject we want to do. For example ` pottery, drawing, photography, other languages, programming and so on.

My chosen subject is drawing. I think it won’t help me for my future profession. I chose it because I like to draw different geometrical figures and I want to develop in this sphere. Also I like how our school organized drawing club. There are a lot of geometric figure, statues and still live pictures for drawing. It is very quiet there like a reading hall, so I can concentrate on my drawing and enjoy it.

Do my abilities, character traits, hobbies match my future career? What educational projects and research activities have I carried out that may be related to my future profession?

For a long time I wanted to become an architect, so I wanted to go to extra drawing classes. But when it was winter I changed my mind, because we of two projects given to us by our English teacher. We should do research work about any profession we want to. So when I had written about an architect I realized that I am too lazy for that work and that is not that work I want to do. Than she gave us another project called “New Year’s resolutions” . We had to do a video with our New Year’s resolutions. It so happened that i made that video, edited it and I liked process of editing video. Now I want to be a video editor.

What books and articles have I read that really meet my interests?

I haven’t found the book I like yet. But I like to read articles about space or about weird facts that nobody needs.

Have the meetings with the invited specialists at the educational complex played any role in my professional orientation?

No. I don’t like to go any meetings with the invited specialists organized by our school.

Where will I continue my education after leaving the 9th grade?

I want to stay in our school because I like our school’s educational system and I have a lot of good friends there.

Գրականություն ամփոփում

Գրողներ`

Վիլյամ Սարոյան

Վանո Սիրադեղյան «Գարուն» վերլուծություն

Տերյանական օրեր

Թումանյանական օրեր

Չարենցի հետ

Ակսել Բակունց

Արևմտահայ գրականություն

Պատմվածքների վերլուծություններ

«Ծիծաղը»

Գործնական աշխատանք

«Անկեղծ լինելու սովորությունը »

«Քիթը»

Փորձություն (հնդկական հեքիաթ)

«Ինչպես նորոգել աշխարհը»

«Երկնքի դարպասների մոտ»

«Փոքրիկ սիրտս ում նվիրեմ»

«Բայը չի սիրում հրամայական»

«Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը»

Հարի Բրաունի նամակը դստերը

Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին

«Վագրերը` տասներորդ օրը»

«Հյուսնի պատմությունը»

Գրաբար

Առաջադրանք

Առաջադրանք

Առաջադրանք

Նախագծեր

Նախագիծ `«Մխիթարյաններ և Սեբաստացիներ»

Նախագիծ ` «Աշուն»

Ես Սեբաստացի եմ

Բառարանային ֆլեշմոբ

Այլ.

Թարգմանություն

Գործնական աշխատանք

Իմ ժամանակը

Ինքնաստուգում

Հայ հին վիպաշխարհ

Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները

Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը։ Աստիճանաբար Արցախյան հիմնախնդիրը միջազգայնացվում էր։Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև։ Հիմնախնդրի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում։ 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպումը (ԵԱՀԿ)։ ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ։ ԵԱՀԿ-ն կոչ էր անում միջազգային հեղինակավոր կառույցներին շտապ միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի վայրագությունները դադարեցնելու, Լեռնային Ղարաբաղի տանջահար ժողովրդին առարկայական օգնություն ցուցաբերելու նպատակով։ ԵԱՀԿ-ն առաջին անգամ դարձավ միջազգային առճակատման լուծման միջնորդը։ Հենց ԵԱՀԿ ձևաչափով ստեղծվեց Արցախյան հիմնահարցի լուծման հիմնական կառույցը ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանխագահությամբ։ Թե՛ ՀՀ-ն և թե՛ ԼՂՀ-ն կողմ են հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, միջազգային իրավունքի նորմերի կարգավորմանը, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը և պատմական արդարության վերականգմանը, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի վերաբերյալ։ Առ այսօր ուղիներ են որոնվում Արցախյան հիմնախնդրի լուծման համար:

ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախությունը։ Դրան ի պատասխան ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը, արտահայտելով Արցախի ժողովրդի կամքը, ընդունեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը, օգտվելով ինքնորոշման սահմանադրական իրավունքից, անցկացրեց հանրաքվե և ձայնատվությամբ հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, մասնակիցների 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։ Անկախության հռչակումից հետո սկսվեց ԼՂՀ իշխանության մարմինների ձևավորումը։ Բարձրագույն օրենսդիր մարմինը ԼՂՀ գերագույն խոհուրդն էր (հետո ՝ Ազգային ժողով)։ 1992թ. հունվարի 8-ին Ղարաբաղի Գերագուրն խորհրդի առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Բարձրագույն գործադիր մարմինը ԼՂՀ նախարարների խորհուրդն էր (հետագայում ՝ կառավարություն)։ ԼՂՀ առաջին վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը։ ՀՀ օրինակով ձևավորվեց ԼՂհ դատական համակարգը։ Ինքնապաշտպանական մարտերում սկսեց կազմավորվել ԼՂՀ հաղթական բանակը։ 1994թ. դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց հանրապետության նախագահ։ 1992թ. ընդունվեց ԼՂՀ պետական զինանշանը և դրոշը։ Դրոշն ուղղանկյունաձև է ՝ հորիզոնական կարմիր, կապույտ և նարնջագույն շերտերով։ Դրոշի աջ կողմի երկու ծայրերից սկսվում են սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշեր, որոնք միանում են դրոշի մեկ երրորդ ճատվածում։ ԼՂՀ հռչակումը, պետական իշխանության ձևավորումը նպաստավոր պայմաններ ստեղծեցին Արցախյան շարժման հետագա հաջողությունների և պատերազմական գործողություններին վերջ տալու։ 1991թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը։ 1992թ. հունվարին Կրկժանի ազատագրումը ադրբենջացիների ռազմական հենակետներից մեկն էր։ Փետրվարի վերջին վերացվեց նաև Խոջալուի ռազմական խմբավորումը։ Վերականգնվեց Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը։ Ստեփանակերտի խաղաղ բնակչության ռմբակոծումը երկու տարի շարունակ կատարում էին Շուշի քաղաքից։ Մայրաքաղաքը կատվածահար վիճակում էր։ Բնակչությունը հիմնականում գտնվում էր ապաստարաններում։ Մշակվեց Շուշիի ազատագրման խիստ ֆջգաղտնի ծրագիրը, որը կոչվեց «Հարսանիք լեռներում»։ 1992թ. մայիսի 9-ին Արցախի ազատամարտիկները, Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարությամբ ազատագրեցին Շուշին։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը 1992թ. մայիսի 18-ին ազատագրեցին Լաչինը։ Ագրեսորը ՝ Ադրբեջանը, չհաշտվեց պարտության հետ և 1992թ. ամռանը օտարերկրյա վարձկանների օգնությամբ հարձակվեց ԼՂՀ հյուսիսային շրջանների վրա։ 1993թ. գարնանը Արցախի ինքնապաշտպանական ուժերն սկսեցին ազատագրել ադրբեջանցիների կողմից բռնազավթված հայկական տարածքները։ Ազատագրվեց Մարտակերտի շրջանի զգալի մասը։ Պաշտպանական նպատակ էր հետապնդում ԼՂՀ ինքնապաշտպանակամ ուժերի կողմից Քելբաջարի, Ֆիզուլու, Ջաբրաիլի, Ազդամի շրջանների ազատագրումը։ Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվեցին Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը, Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և ուրիշներ:

ՀՀ միջազգային դրությունը

Հայաստանի հանրապետությունը 1991թ․ դեկտեմբերին անկախ ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992թ. մարտին Հայաստանը դարձավ (ՄԱԿ), իսկ 2001թ.` Եվրախորհրդի անդամ։ Հայաստանի միջազգային հարաբերությունների մեջ կարևոր տեղ են գրավում ուղղակի հարաբերությունները ԱՊՀ անդամ Ռուսաստանի Դաշնության հետ։Ռուսաստանի հետ Հայաստանի Հանրապետությունը վարում է բազմակողմանի համագործակցություն, այդ թվում` ռազմապաշտպանական, տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլն։Ռուսաստանից բացի` Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել նաև Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հետ։ Միջին Ասիայում Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գործընկերը

Թուրքմենստանն է, քանի որ հանրապետության տնտեսության կենսապահովումը մեծ չափով կախված է թուրքմենական գազի առաքումներից։ Հատկապես կարևոր էր Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, որի տարածքով շրջափակման տարիներին շարունակվեց Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ։ Վրաստանը Հայաստանի համար կարևորվում է նաև այդ երկրում բնակվող մեծաքանակ հայության, այդ թվում` Ջավախքի հայ համայնքի առկայությամբ։ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագիր կնքվեց 1996թ.: Այն հնարավորություն տվեց Եվրամիության հետ սերտ համագործակցություն զարգացնելու։ՀՀ և ԱՄՆ հարաբերությունները պայմանավորված են այնտեղի ազդեցիկ հայկական համայնքի ակտիվ գործունեությամբ։Հայաստանը հարաբերություններ հաստատեց նաև Կանադայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի հետ։ 150-ից ավելի երկրների հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ, աշխարհի երեք տասնյակից ավելիերկրներում գործում են ՀՀ դեսպանությունները, ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները:

ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

1991թ. Խորհրդարանը ընդունեց օրենք, որով հանրապետությունում ստեղծվում էր բազմակուսակցական համակարգ։Աստիճանաբար առաջացան նոր կուսակցություններ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ ու միություններ։Օրինակ Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունները և այլն։Հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում աշխուժացավ 1995թ. հուլիսի 5-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ընդդիմության հիմնական կուսակցություններն առաջադրեցին իրենց թեկնածությունները, իսկ ՀՀՇ-ն‚ իր շուրջը համախմբելով մի շարք կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների, ձևավորեց «Հանրապետություն» միավորումը։Բնակչության հասարակական-քաղաքական ակտիվության բարձրացմանը նպաստող կարևոր իրադարձություններից էին 1996թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները։Երկրորդ անգամ հանրապետության նախագահ ընտրվեց Լ. Տեր-Պետրոսյանը։Այդ ընտրություններից հետո իշխանությունների ու հասարակության միջև սկսվեց որոշ օտարացում։ Այդ քաղաքական ճգնաժամը հասցրեց 1998թ. Փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին

1998թ. մարտին արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ հիմնական պայքարը ընթանում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքական ասպարեզ վերադարձած ՀԿԿ Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի միջև։ Հանրապետության նախագահ ընտրվեց Ռ. Քոչարյանը։Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կ. Դեմիրճյանը, վարչապետ նշանակվեց Վ. Սարգսյանը։Հանրապետության վիճակը ծանրացավ 1999թ. հոկտեմբերի 27-ի նախադեպ չունեցող ահաբեկչությամբ, երբ խորհրդարանում զոհվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ, պատգամավորներ։ Դա ծանր հարված էր ժողովրդավարությանը։Հայաստանի Հանրապետության նախագահական հինգերորդ ընտրությունները տեղի ունեցան 2008 թվականի փետրվարի 19-ին: ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Չընդունելով ընտրության արդյունքները` ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր խաղաղ հանրահավաքներ սկսեց, որոնք ցրվեցին իշխանության կողմից: Ապակայունացած իրավիճակը Երևան քաղաքում մարտի 1-2-ը հանգեցրեց ողբերգական դեպքերի: Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև: Զոհվեց 10 մարդ: Եղան վիրավորներ: Երկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն:

ՀՀ անկախության գործընթացը: Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի Հանրապետության հռչակագիր դրությունից ելնելով ՀԽՍՀ գերագուն խորհուրդըորոշում է 1991թ․ սեպտեմբերի 21 հանրապետության տարացքում անցկացնել հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության մեծամասնությունը՝ 2մլն 43 հազար մարդ ասաց այո անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ․ սեպտեմբերի 23-ին հանրապետության գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Այսպիսով իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։ Օրակարգային խնդիր էր իշխանության նոր մարմինների ձևավորումը։ Պետական կարքը ամրապնդելու համար կարևորվում էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանության տարանջատումը։ 1991 թ․ օգօստոսի 1-ին <ՀՀ նախագահի մասին> օրենգի ընդհունումիս հետո, նույն թվականի հոկտեմբերի 16-ին, Հայաստանում առաջին անգամ անցկացվեց նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Ձայների ճնշող մեծամասնությամբ հանրապետության նախագահ ընտրվեց Գերագույն խորհուրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 1991թ գարնանը փլուզման եզրին էր Միությունը փրկելու նպատակով մարտի 17-ին անցկացվեց հանրաքվե բարեփոխված ԽՍՀՄ-ի պահպանման համար։ Հանրաքվեին մասնակցողների մեծ մասը ԽՍՀՄ-ի կողմ էր դիտելով այն որպես ֆեդերացիա։ Հանրաքվեն մերժեցին երեք հանրապետություն՝ Վրաստան, Հայաստան և Մոլդովան։ Գորբաչովը 1991․ թ․ ապրիլին բանակցության գործնթաց սկսեց խորհրդային ինքնիշխան հանրապետությունների միություն ստեղծելու համար։ Պայմանագրի ստորագրությունը նշանակվեց օգօստի 20, բայց օգօստոսի 19-ին ԽՍՀՄ մի խումբ պահպանողական ղեկավարներկազմակերպեցին խռովություն և իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Ստեղծվեց արտակարգ  դրության պետական կոմիտեն։ Օգօստոսի 21-ին հակասահմանադրական հեղաշրջման փորձը ձախողվեց  խռովարարները ձերբակալվեցին։1991թ. դեկտեմբերի 8-ին Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում երեք սլավոնական հանրապետությունների` Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու համաձայնագիր: Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի` Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։

Անկախության հռչակումից կարճ ժամանակ անց ՀՀ-ն ստացավ համընդհանուր միջազգային ճանաչում։ Հանրապետության պետական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր ՀՀ Սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։ ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի Երրորդ հանրապետության խորհրդանիշները` դրոշը, զինանշանը և հիմնը։ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում էր նախագահական հանրապետության համակարգը: Բարձրագույն օրենսդիր մարմինը` Գերագույն խորհուրդը, վերանվանվեց Ազգային ժողով։ Ձեռնարկվեց նոր դատական համակարգի կազմավորումը։Հանրապետությունում կատարված տեղաշարժերը առաջացրին Սահմանադրության մեջ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն։ Նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին‚ և 2005թ. նոյեմբերի 27-ի համաժողովրդական հանրաքվեով` հաստատվեց ՀՀ Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը։ Առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակի ստեղծումը։ 1992–1993թթ. Երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը։

Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

1941թ. Հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։  Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։ Սկսելով պատերազմը 1939թ․ Գերմանիան արդեն գրավել էր համարյա թե ամբողջ եվրոպան։  Հիտլերը ցանկանում էր վարել կայծակնային պատերազմ ԽՍՀՄ-ի դեմ։ Գերմանիան առանձ ձգուշացումի հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ ԽՍՀՄ միայնակ չէր պայքարում ֆաշիզմի դեմ։ ԱՄՆ-ը, Անգլիան, ֆրանսիան և այլ պետությունները համագործաքցում էին և այդպես ձևավորվեց երկրնարի հակաֆաշիստական խմբավորում։Գերմանիան ծառայության էր ներգրավել հայ տարագիր գործիչներին,ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման էին համարում Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու համար։ Ստեղծվել էր «Հայկական ազգային խորհուրդ» (նախագահությամբ Արտաշես բեղյանի),որը գործում էր գերմանական ռազմական իշխանությունների հետ համագործակցված։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա, պատերազմի նախօրյակինբարեկամության պայմանագիր ստորագրելով ֆաշիստական Գերմանիայի հետ, փաստորեն օգնում էր նրան։

Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին։Ամբողջ պատերազմում (Երկրորդ աշխարհամարտինև Հայրենականին) մասնակցել է 600 հազար հայ։Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Առաջինը 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ տակավին 1922թ.։ 1941–1942 թթ. Կազմավորվեցին 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։Թշնամու թիկունքում գործել են «Հաղթանակ», Միկոյանի անվան, 10-րդ, 41-րդ, «Կարմիր աստղ» պարտիզանական ջոկատները, որոնց անձնակազմերը բաղկացած էին հայերից։ Շատ հայ մարտիկների և հրամանատարների վիճակվեց կռվել Եվրոպայի պարտիզանական-դիմադրական շարժման մասնակիցների շարքերում։ Նրանք մեծ թիվ էին կազմում հատկապես Ֆրանսիայում։ 1945թ. մայիսին Բեռլինի ճակատամարտում խորհրդային բանակի տարած հաղթանակով վերջացավ Հայրենական մեծ պատերազմը։ Մայիսի 9-ը դարձավ խորհրդային ժողովուրդների տարած պատմական մեծ հաղթանակի տոնական օր։ 1945թ. Սեպտեմբերին Ճապոնիան, որի դեմ ԽՍՀՄ-ը ևս մտավ պատերազմի մեջ, նույնպես անձնատուր եղավ։ Ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը դաշնակից երկրների (ԽՍՀՄ, Անգլիա, ԱՄՆ, Ֆրանսիա և այլ երկրներ) հաղթանակով։Նման նպաստավոր ռազմաքաղաքական պայմաններում ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության մեջ բարձրացավ անցյալում Թուրքիայի զավթած հայկական տարածքների ազատագրման հարցը։1945թ. ապրիլին Խորհրդային Միության արտգործժողկոմատի պահանջով Հայաստանի արտգործժողկոմատը պատրաստել և նրան ներկայացրել էր զեկուցագիր՝ 1921թ. մարտի 16-ի պայմանագրով և մինչև այդ Թուրքիային անցած հայկական տարածքների, ինչպես նաև սփյուռքահայերի Հայրենադարձության հնարավորությունների մասին։ Միաժամանակ ԽՍՀՄ ղեկավարությունը ակնկալել էր վերափոխման ենթարկել Թուրքիայի պետական կարգերը, ինչպես այդ նա արեց Արևելյան Եվրոպայի երկրներում։ Սակայն մինչև գործի ձեռնարկումը իրադրությունը կտրուկ փոխվեց՝ տեղի ունեցավ ԱՄՆ-ի կողմից ճապոնական քաղաքների ատոմային ռմբահարումը (1945թ. օգոստոս), և Ստալինը հայտարարեց. «Ստամբուլի վրա արշավանքը չկայացնել մինչև ավելի լավ ժամանակներ»։

Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

Ալեքսանդրապոլի պայմանագրի վերանայման նկատմամբ քեմալական Թուրքիայի ժխտողական դիրքի պատճառով Հայաստանն ապավինում էր Ռուսաստանի օգնությանը։ Ավելի ճիշտ, վերջինս ստանձնել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիան, իր հերթին, 1920-1921 թթ. օգտագործում էր Հայկական հարցը՝ զիջումներ կորզելու համար ինչպես Անտանտի երկրներից (Անգլիա, Ֆրանսիա և ուրիշներ), այնպես էլ Ռուսաստանից։

1921թ. սկզբին, երբ ընթանում էր մոսկովյան կոնֆերանսի նախապատրաստությունը, թուրքական կողմն ամեն ինչ անում էր նախապես իր օգտին լուծելու հարցերը, հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը։ Եվ նա հասավ իր նպատակին։ Ռուսաստանը հայկական հողերը նվիրաբերեց Թուրքիային։ Նա փորձում էր դա արդարացնել համաշխարհային հեղափոխության շահերով։ Այս վերջինի նպատակով, նշել է Վ. Լենինը, մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը։ Կարսի և մյուս տարածքների համար, բազմիցս կրկնել են Ի. Ստալինը և մյուս ղեկավարները, չարժի կռվել Թուրքիայի հետ։ Իսկ Գ.Չիչերինի հայանպաստ դիրքորոշման (հողային պահանջի) առթիվ Ի. Ստալինը հեռագրել է Վ. Լենինին, թե դա հայկական իմպերիալիստական պահանջ է, ուստի չպետք է թույլ տալ։

Ռուսաստանը Հայաստանին հրավիրեց մասնակցել Թուրքիայի հետ բանակցություններին, բայց Թուրքիան առարկեց հայկական պատվիրակության մասնակցությանը։

1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները և ավարտվեցին բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով։ Հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր Բեկզադյան, Սահակ Տեր-Գաբրիելյան) Թուրքիայի պնդումով չէր մասնակցում բանակցություններին, սակայն պատրաստել էր իր առաջարկությունները, այն է՝ Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի ու Սուրմալուի գավառի վերադարձը, այսինքն 1914 թ. սահմանների վերականգնում։ Սակայն այդ բոլոր հարցերը նախապես համաձայնեցվել էին բանակցող կողմերի միջև հօգուտ Թուրքիայի։ Կոնֆերանսի կամ բանակցությունների ընթացքում հայկական հողերի որևէ պահանջ չի ներկայացվել թուրքական պատվիրակությանը։ Թուրքերի կողմից Միակ զիջումը վերաբերում էր Բաթումին, որն անցավ Վրաստանին։ Փաստորեն տեղի ունեցավ Բաթումի և Կարսի ու Սուրմալուի գավառի փոխանակություն։

Պայմանագրի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում։ Հիշենք, որ հայերի ցեղասպանությամբ կամ նրանց արտաքսելով թուրքաբնակ էին դարձվել Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը։ Թուրքիայի հյուսիսարևելյան (ՀԽՍՀ-ի հետ) սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության։ Պարզ է, որ այդ պայմանն ուղղված էր Հայաստանի դեմ։

Այսպիսի անարդարացի պայմանագրի ստորագրումով և կատարած զիջումներով Ռուսաստանը ձգտում էր Թուրքիային պահել հակաիմպերիալիստական ճամբարում, ձախողել թուրք-անգլիական մերձեցումը։ Բացի այդ, Ռուսաստանը հույսեր ուներ, որ Թուրքիայի միջոցով հեղափոխությունը կտարածվի Արևելքում։ Բոլոր պարագաներում ոտնահարվեցին և անտեսվեցին հայ ժողովրդի կենսական շահերը։

Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Հայաստանը մնաց 29 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում (Լոռու և Զանգեզուրի միանալուց հետո)։ Եվ դա այն դեպքում, երբ մինչև 1920թ. թուրք-հայկական պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում էր շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Այսպիսով, Մոսկվայի պայմանագիրը ճակատագրական նշանակություն էր ունենալու և ունեցավ հայ ժողովրդի համար։ Միջազգային հեղափոխությունը տեղի չունեցավ և չէր էլ կարող տեղի ունենալ, իսկ հայ ժողովրդի շահերի զոհաբերումը դարձավ տևական փաստ։

Մոսկվայի պայմանագրի համաձայն՝ Անդրկովկասի հանրապետությունները, որոնք մասնակից չէին դարձվել բանակցություններին, Թուրքիայի հետ ունենալու էին իրենց առանձին պայմանագրերը, պահպանելով, սակայն, մոսկովյան պայմանագրի սկզբունքները։

Նոր բանակցությունները կայանալու էին Կարսում։ Հայաստանն առաջարկում էր վերադարձնել պատմական Անին և Կողբի աղահանքերը, իրեն տրամադրել Նախիջևանի երկրամասի հովանավորությունը, Օլթիի քարածխի, Կաղզվանի հանքերի և այլ վայրերի շահագործումը։Կարսի Անդրկովկաս-Թուրքիա կոնֆերանսը կայացավ 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությամբ։ Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը։

Կոնֆերանսում հայկական կողմի պահանջները բնականաբար չէին կարող քննարկվել։ Այնուամենայնիվ, Ա. Մռավյանը և Ռուսաստանի ներկայացուցիչ Յակով Գանեցկին դրեցին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները վերադարձնելու, ինչպես նաև Կողբի աղահանքերը շահագործման վերցնելու հարցը։ Այդ պահանջները, սակայն, բավարարություն չստացան, որովհետև Թուրքիան համառորեն պնդում էր Մոսկվայի պայմանագրի հոդվածները պահպանելու վրա։ Հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որը կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և ըստ էության վերջինի շարունակությունն էր։ Կարսի պայմանագրով Խորհրդային Հայաստանին պարտադրվեց ընդունել ու ճանաչել սեփական տարածքների կորուստը։

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը փաստորեն Խորհրդային Ռուսաստանի հերթական հարվածն էին Հայկական հարցին։ Ավելին, Թուրքիայի հետ նրա դաշինքի հաստատումը համազոր էր ցեղասպանին հովանավորելուն։Միակ դրականն այն էր, որ խորհրդային իշխանության հարկադրանքի շնորհիվ թուրքերը 1921թ. ապրիլին հեռացան Ալեքսանդրապոլից։ Դրանից հետո պարզվեց, թե նրանք ինչպիսի կոտորածներ ու ավերածություններ էին գործել:

Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

Առաջին աշխարհամարտի արդյունքներն ամփոփելու նպատակով 1919թ. հունվարի 18-ին Փարիզում սկսվեց խաղաղության խորհրդաժողովը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և արևմտահայերեն առանձին պատվիրակություններ ուղարկեցին Փարիզ։ Առաջինը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը, իսկ արևմտահայերի Հայոց ազգային պատվիրակությունը` Պողոս Նուբար փաշան։ 

Հայկական երկու պատվիրակությունները 1919թ. փետրվարի 12-ին Փարիզում ստորագրեցին հայկական պահանջների համատեղ հուշագիր։ Դրանով պահանջվում էր ճանաչել Միացյալ Հայկական անկախ պետությունը, որը ներառելու էր Արևմտյան Հայաստանի յոթ նահանգները, Կիլիկիայի չորս գավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը` ընդլայնված սահմաններով։ Առաջարկվում էր առնվազն 20 տարով դաշնակից պետություններից մեկին տալ Հայաստանի հովանավորության մանդատ (հանձնագիր)։ Պահանջվում էր նաև պատժի ենթարկել հայկական ջարդերի կազմակերպիչներին, պարտավորեցնել Թուրքիային հատուցելու հայերի կրած վնասները։ 

Փարիզի խորհրդաժողովում և միջազգային ասպարեզում միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունը հրամայական էր դարձնում Միացյալ Հայաստանի հռչակումը։ Դրան էին ձգտում թե՛ արևմտահայությունը, թե՛ արևելահայությունը։ 

1919թ. փետրվարին Երևանում գումարված արևմտահայերի 2-րդ համագումարը բանաձև էր ընդունել Միացյալ և ազատ Հայաստան հռչակելու մասին։ «Ամբողջական Հայաստանի անկախության» մասին հայտարարություն ընդունվեց նաև Պողոս Նուբարի նախաձեռնությամբ 1919թ. փետրվար-ապրիլին Փարիզում կայացած Հայոց ազգային համագումարում։