Խաշ

Անցյալում հյուրերի համար գյուղերում մեծ տոնակատարությունների ժամանակ թոնրում խորովու են պատրաստել՝ ոչխարի, գառան ամբողջական մարմնից։ Հարիսան, քուֆթան, կոլոլակը և, առանձնապես, խաշը տոնական, ծիսական կերակուրներ էին համարվում՝ կազմելով մեծ հացկերույթների սեղանի զարդը։

 

download Բաղադրատոմս

Տոտիկները լվանալ սառը հոսող ջրով, սուր դանակով մաքրել: Շատ ուշադիր մաքրել, որպեսզի մազեր չմնան: Կաթսայի մեջ սառը ջուր լցնել տոտիկները կտրել երեք կամ չորս մասի, թողնել: Երկու-երեք օր թողնել ջրի մեջ, պարբերաբար ջուրը փոխել: Մեծ կաթսա վերցնել, տոտիկները դնել, սառը ջուր լցնել: Եփել ողջ գիշեր, մոտ քսան-քսաներկու ժամ: Պետք է ստացվի կաթնագույն ապուր: Մատուցելիս աղ անել ըստ ճաշակի: Խաշի հետ սեղանին դնել չոր լավաշ, սխտոր, ինչպես նաև կանաչի, բողկ, թթու: