«Մետաղներ» Ուղղորդող հարցեր

*1- Ո՞ր տարրերն են ավելի շատ, մետաղները, թե՞ ոչ մետաղները, ինչու՞:

Ոչմետաղները ավելի քիչ են, ընդհանուր 22 տարր։ Ոչ մետաղների բնորոշ հատկանիշը նրանց ատոմների արտաքին էներգիայի մակարդակում էլեկտրոնների ավելի մեծ քանակն է։

*2-Ո՞ր առանձնահատկություններն են բնորոշ բոլոր մետաղներին:

Նորմալ պայմաններում բոլոր մետաղները պինդ են: Մետաղների դրանց վրա ընկած լույսն արտացոլելու ունակությունը նրանց հատուկ մետաղական փայլի պատճառն է։ Մետաղներն անհոտ են։ Մետաղների մեծ մասը արծաթափայլ սպիտակ է, բացառությամբ պղնձի և ոսկու:

*3-Մեկնաբանեք մետաղների ֆիզիկական հատկությունները:

Հատուկ մետաղական փայլ, բարձր էլեկտրական և ջերմային հաղորդունակություն, ճկունություն և այլն:

* Մեկնաբանեք  մետաղների   քիմիական   հատկությունները, այսինքն  մետաղների  փոխազդեցությունը  պարզ    և  բարդ  նյութերի  հետ  ռեակցիաների  հավասարումները:

Այլ տարրերի ատոմների հետ փոխազդելիս մետաղների ատոմներն էլեկտրոններ են տրամադրում և, որպես արդյունք, միայն դրական լիցքավորված իոններ առաջացնում:

Յուրաքանչյուր մետաղ աղերի լուծույթներից դուրս է մղում այլ մետաղներ, որոնք լարվածության շարքում իրենից հետո են տեղադրված, իսկ ինքը դուրս է մղվում իրենից առաջ տեղադրվածներից:

• Որո՞նք   են   մետաղների  ստացման   ընդհանուր   եղանակները, գրեք  համապատասխան  ռեակցիաների  հավասարումները:

Մետաղների մեծ մասը հանդիպում է բնության մեջ միացությունների և հանքաքարերի ձևով։ Նրանք կազմում են օքսիդներ, սուլֆիդներ, կարբոնատներ և այլ քիմիական միացություններ։

Ալյումինը նաև ստանում են կավի բարծր ջերմաստիճանում էլեկտրական հոսանքի ազդեցության ենթարկելով։

•  Ի՞նչ  է  Էլեկտրոլիզ՝ էլեկտրատարրալուծումը, ո՞ր  մետաղներն  են  ստանում  այդ եղանակով

Էլեկտրոլիզ, ֆիզիկաքիմիական գործընթաց, էլեկտրական հոսանքով նյութի քայքայում։ Իոնները ստանում են ուղղորդված շարժում, երբ էլեկտրոլիտի լուծույթը կամ հալույթը տեղավորում են էլեկտրական դաշտում։ Դրական լիցքավորված իոնները՝ կատիոնները, շարժվում են դեպի բացասական աէլեկտրոդը՝ կաթոդը, իսկ անիոնները՝ դեպի դրական լիցք կրող էլեկտրոդը՝ անոդը։

Оставьте комментарий