Վանի թագավորություն | առաջադրանքներ

1-Վանի թագավորության որ արքայի օրոք է թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։ Նշեք այդ սահմանները։

Սարդուրի II-ի օրոք: Ստեղծվել է հզոր տերություն չորս ծովերի միջև։ Հյուսիսում հասնում էր Սև ծով, հյուսիսարևելքում՝ Կուր գետ, արևելքում՝ Կասպից ծով, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում՝ Պարսից ծոց, և հարավ արևմուտքում՝ Միջերկրական ծով։


2-Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մթա․ 743 և 735 թվականներին։

Քա․ 743թԹիգլաթպալասար 3-րդը կասեցրեց Եփրատի հովտով դեպի Բաբելոն շարժվող հայկական զորքերը։ 8 տարի անց՝ Քա․ 735թԹիգլաթպալասար 3-րդը արշավանքներ ձեռնարկեց դեպի Տուշպա։ Նա չկարողցավ գրավել մայրաքաղաքը, բայց վերականգնեց իր հին դիրքերը՝ կրկին դառնալով Վանի տերության գլխավոր մրցակից Առաջավոր Ասիայում։


3-Նկարագրե՛ք Ռուսա I-ի կատարած արշավանքները։

Ռուսան I-ը (Քա․ 735 մոտ 710-ական թթ․): Նա արշավանքներ ձեռնարկեց դեպի Սևանա լճի ավազան և վերակառուցեց 2 խոշոր ամրոցներ, անվանակոչելով Խալդի և Թեյշեբա գերագույն աստվածների անուններով։ Ռուսա I-ը գահընկեց արեց ԱրդիդնիՄուսասիրի իշխանությանը տիրացած ասուրամետ դրածոյին և գահին վերահաստատեց իր վստահելի կառավարչին։ ԱլդիՄուսասիրին Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնն էր և նրա սրբազան քաղաքը։ Քա․ 719 թՌուսա I-ը հարավային արշավանքներ կազմակերպեց Ասորեստանի նոր արքա Սարգոն 2-րդի դեմ և հաղթանակ տարավ։ Ռուսա I-ը արշավեց դեպի արևելք՝ նվաճելով մինչը Կասպից ծով ընկած նոր տարածքներ։


4- Ինչու՞ Ռուսա I-ի բանակաը մթա․ 716 թվականին անհաջողություն կրեց, ի՞նչպիսի հետևանքներ ունեցավ պարտությունը։

Քա․ 716 թաշնանը հյուսիսում անակնկալ հայտնվեցին քոչվոր կիմերների ցեղերը և սկսեցին ապաստակել երկրի սահմանները։ Վանի թագավորությունը հայտնվեց երկու թշնամիների օղակում, այդ պատճառով Ռուսա I-ը անհաջողություններ կրեց։ Օգտվելով այս ամենից՝ Սարգոն II-ը Քա․ 714 թգարնանը արշավանքներ կազմակերպեց Վանի թագավորության դեմ, բայց մեծ հաջողություններ չունեցավ։ Վերադարձին մտնելով ԱրդինՄուսասիր, թալանեց Խալդիի գլախավոր տաճարը։ Այս քայլը սրբապղծություն էր։ ԱրդինՄուսասիրին բաց սրբավայր էր, որտեղ պաշտամունքի էին գալիս նաև ասորեստանցիները։ Շուտով Ռուսա I-ին հաջողվում է հետ նվաճել ԱրդինՄուսասիրը։ Արդյունքում՝ Քա․ 743-713 թթմղած երեսնամյա պայքարի արդյունքում Ասորեստանը վերականգնում է իր դիրքերը և կրկին դառնում Առաջավոր Ասիայի գերտերություններից մեկը։