Պատմություն

Ե՞րբ և Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում էր վերականգնվել Սկայորդու իշխանությունը: Սեպագիր աղբյուրներում ի՞նչ անունով էր հիշատակվում այդ իշխանությունը:

Ք.ա. VII դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էի Սկայորդու իշխանությունը: Սեպագիր արձանագրություններում նշված է որպես Արմե-Շուբրիա պետական կազմավորում։

Ներկայացրե՛ք Պարույր Սկայորդու քաղաքական գործունեությունը:

Նա միավորել էր Վանա լժից մինչև Եփրատ գետն տարածքը և Ասորեստանի դեմ դաշինք էր կնքել Բաբելոնի և Մարաստանի հետ: Հետո մ.թ.ա.612 թվականին համատեղ ուժերով գրավեցին թշնամու մայրաքաղաքը (Նինվեն): Մ․թ․ա․ 609 թվականին միասնական զորքը գրավեց Կարքեմիշը, որը վերջնականապես կործանելու էր Ասորեստանը։

Ներկայացրե՛ք (ամփոփ) Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Պարույրին հաջորդեց Երվանդ առաջին Սակավակյացը, ում անունով էլ արքայատոհմը ստացել է Երվանդունի անվանումը։ Նրա օրոք հայոց թագավորությունն ուներ 40-հազարանոց հետևակ և 8 հազար հեծյալ զորք։ Երվանդ Սակավակյացը Մարաստանի դեմ պատերազմում անհաջողություն կրելու արդյունքում ստիպված է լինում ճանաչել մարական գերիշխանությունը։ Կարճ ժամանակ անց՝ Աժդահակի օրոք, նա ապստամբում է Մարաստանի դեմ, սակայն ապստամբությունը ձախողվում է, և արքայական ընտանիքն ընկնում է մարական արքունիքի ծուղակը։

Արդյո՞ք ճիշտ էր Մարաստանի դեմ ամպստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը: Հիմնավորե՛ք:

Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին: Ի՞նչ լեզուներով և ի՞նչ անվանումներով էր հիշատակվում Հայաստանը:

Դարեհ I-ի իշխանությունը շատերը չեն ճանաչում, հետևաբար նա իր իշխանության առաջին տարիներն անցկացնում է ապստամբություններ հետ մղելով, ինչի մասին էլ նշում է Բեհիսթունյան արձանագրությունում։ Հայտնի է, որ դրանում սկզբում չի նշվել Հայաստանը, ինչն ապացուցում է այդ ժամանակ Հայաստանի լրիվորեն անկախ լինելը։ Արձանագրությունը եռալեզու էր․ պարսկերեն բաժնում Հայաստանը նշված էր որպես Արմինիա, բաբելերենում՝ Ուրարտու, իսկ էլամերենում՝ Հարմինույա։

Նկարագրե՛ք Աքեմենյան Պարսկաստանի XIII սատրապությունը:

Ք.ա. 520թ. Աքեմենյան տերությունը բաժանվում է 20 մեծ վարչական միավորների՝ սատրապությունների։ Հայաստանը կազմում է XIII սատրապությունը։ Հայաստանը՝ որպես սատրապություն, Աքեմենյան տերության կազմում մնաց մինչև Ք.ա. 331 թվականը։

Ինչպիսի՞ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը Հայաստանի մասին:

Քսենոֆոնը տեղեկացնում է, որ 401թ. Աքեմենյան տիրակալ Արտաքսերքես II-ի դեմ ապտամբում է նրա եղբայր Կյուրոս Կրտսերը։ Կյուրոս կրտսերը սպանվում է, ապստամբությունը ճշնշվում է. թշնամական շրջանափակման մեջ, հայտնված հունական բանակին անհրաժեշտ էր ժամ առաջ դուրս պրծնել շրջափակումից ու հասնել հայրենի երկիր։ Դրա համար ընտրվում է ամենահարման եղանակն՝ Հայաստանի տարածքով դեպի Սև ծով։ Այդ բանակի հրամանատարն էր Քսենֆոնը։ Քսենֆոնը տեղեկացնում է, որ այդ ժամանակ Հայասըանի սատրապն էր Օրոնտեսը, որն ամուսնացած էր Աքիմենյան տիրակալ Արտաքսերքես II-ի դստեր հետ և բարձր դիրք էր գրավում տերության մեջ։ Քսենոֆոնը նկարագրում է Հայաստանը՝ որպես շատ հարուստ, բարեկեցիիկ, և հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր։ Հույն պատմիչն առաջին անգամ այստեղ է տեսել գարեջուրը, որը նկարագրվում է որպես «գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկները»։