Չարենցի հետ

«Եղիշե Չարենց»  նախագիծ 

Կենսագրական մի քանի տեղեկություն 

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։  

1937, նոյեմբեր 27 — Առավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երևանի բանտի հիվանդանոցում։ Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տևած անգիտակից վիճակը։  

«Ծիածան» շարքը 

Իմ կարծիքով «Ծիածան» շաքրի գույները ինչ նշանակություն ունեն:  

Կապույտը – նա շատ էր կապում այդ գույն քրոջ հետ նրա արձունքների, իր հոգու և սա քո մոտիկների կարոտն է քեզ և մտահոգությունը: 

Ոսկին – Չարենցը համեմատում էր արևի և աստղերի հետ: Արևը քո սիրած անձնավորությունն է կապույտ երկնքի մեջ և աստղերը նույնպես մի ոսկի են անվերջ տիեզերքում: Նաև ոսկոգույնը հույս է տալիս այն մարդկանց, որոնք մտահոգվում են քո համար և կարոտում են:  

Մանուշակագույնը – այս գույնը ցույց է տալիս այն մարդկանց սիրտը, որը հանգստանում է քեզ սպասելուց ու արցունքները վերջանում են, քանի որ ամեն ինչ վերջացավ արդեն, նրանց դժվար ապրումները իզուր չէին:  

Դու գնում ես… 

Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ. 
— Կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու 
 
Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես. 
Հոգիս մնաց ո՛րբ այնպես — դու հետ չե՞ս գալու… 
 
Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես, 
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ — դու հետ չե՞ս գալու… 

Ձայնագրություն  

Իմ վերլուծությունը 

Երբ քեզ շատ հարազատ մարդ հետանում է քեզնից ամեն ինչ թողնելով, սրտում մեկ է սպասում ենք նրան հույս ունենալով, որ կվերադառնա: Շատ դժգար է ընդունել քեզ շատ մոտիկ մարդուն և միշտ էլ ինչ որ հույս կա, որ նա կվերադառնա: 

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 

Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես, 
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։  

Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի  
Չհավաքած բե՛րք ես տեսել — էլի՛ կտեսնես։  

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման  
Հազա՛ր տարվա հերք ես տեսել— էլի՛ կտեսնես։  

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան— 
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես:  

Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան, 
Հազա*ր ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։ 

Ձայնագրություն