Դինաստիա Ցին | Արգելված քաղաք |

Դինաստիա Ցին (հեշտացված չինարեն՝ 晋朝, ավանդական չինարեն՝ 晉朝, փինյին՝ Jìn Cháo)

Ցին դինաստիան Չինաստանի պատմության մեջ դինաստիա էր, որ գոյատևել է 265-420 թթ։ Այդ դինաստիայի 2 հիմնական բաժին կա, առաջինը՝ Արևմտյան Ցին, երկրորդը՝ Արևելյան Ցին։ Արևմտյան Ցինը՝ իր Լոյան մայրաքաղաով, հիմնադրվել էր Սիմա Յանի կողմից, մինչդեռ Արևելյան Ցինի հիմնադիրն էր Սիմա Րուին, իսկ մայրաքաղաքը՝ Ցյանքանը։ Գիտնականների մոտ այս երկու ժամանակաշրջանները հայտնի են նաև որպես Լիան Ցին և Սիմա Ցին , որպեսզի հեշտ լինի տարբերելը այս դինաստիան մյուս դինաստիաներից, որ կրում են նույն անվանումը, ինչպիսին է, օրինակ՝ ավելի ուշ Ցին դինաստիան:

Պատմությունը

Արևմտյան Ցին դինաստիան հիմնադրվել էր Վու Կայսեր կողմից, որն ավելի հայտնի էր որպես Սիմա Յան։ Չնայած այն ապրեց Արևելյան Վուի հետ միասնության կարճ ժամանակահատված 280 թ․-ին, Ցին դինաստիան անցավ Ութ կայսրերի պատերազմի միջով, որից հետո նրանք չէին կարող ունենալ քոչվոր ցեղերի ապստամբություն՝ հայտնի որպես Վու Հու։ Լոյան մայրաքաղաքը գրավվել էր 311 թ․-ին, երբ բռնեցին Կայսր Հուային։ Նրան հաջորդող Կայսր Մինին նույնպես բռնեցին Չանանում 316 թին։ Ցին դատարանի կենդանի ներկայացուցիչները գաղթեցին արևելք և վերականգնեցին կառավարությունը Ցյանքանում՝ ներկայիս Նանկին, թագավորական ընտանիքի անդամ Կայսր Լանյեի գլխավորությամբ։ Կայսրը հռչակվեց Արևելյան Ցին դինաստիայի Կայսր Յուան, երբ Չանանի կործանման մասին լուրերը հասան հարավ։ (Վու Հու հակառակորդը հաստատվելով հյուսիսում, որ չէր ճանաչում Ցինի լեգիտիմությունը, վերաբերվում էր նրան Լանյեի նման։) Ռազմական ճգնաժամը, ինչպիսին էր Վան Դուն և Սու Ցուն գեներալների ապստամբությունը, անհանգստացնում էին Արևելյան Ցինը իր 104 տարվա գոյության ընթացքում։ Այնուամենայնիվ, Ֆեյ Գետի ճակատամարտը, ինչպես պարզվեց, Ցինի գլխավոր հաղթանակն էր, որ պայմանավորված էր Հուան Չոնի՝ Հուան Վեն գեներալի եղբայր, և Ցի Անի կարճատև համագործակցությամբ։ Ավելի ուշ Հուան Սուանը՝ Հուան Վենի որդին, գրավեց գահը և դինաստիան վերանվանեց Չու։ Նրան, իր հերթին, գահընկեց արեց Լիու Յուն, որը իր եղբայր Կայսր Գոնին պատվիրեց խեղդել Կայսր Անին 419 թ․-ին։ Կայսր Գոնը հրաժարվեց գահից 420 թ։ Այսպես ավարտվեց Ցին դինաստիան։ Մինչդեռ Հյուսիսային Չինաստանում կառավարում էին Տասնվեց Թագավորությունները, որոնցից շատերը հիմնդարվել էին Վու Հուի կողմից։ Նրանցից վերջինը, Հյուսիսային Լիանը, նվաճվել էր Հյուսիսային Վեյ դինաստիայի կողմից 439 թ․-ին։

Արգելված քաղաք

Արգելված քաղաքը Չինաստանի եզակի ճարտարապետական համալիրներից է, որը հայտնի է ողջ աշխարհին: Քաղաքի պատմությունը սկսվում է XIII դարից: Չինարեն այն կոչվում է Ցզինցզինչեն` կարմիր արգելված քաղաք, իսկ ավելի ուշ այն պարզապես անվանվում է Գուգուն` Հին պալատ: XV դարից այս համալիրը հանդիսացել է Մին և Ցին դինաստիաների կայսրերի նստավայր: Երբեմն այն անվանում են կարմիր քաղաք , քանի որ, ըստ հնագույն չինական պատկերացումների` տիեզերքի կենտրոնը մանուշակի գույն ունեցող աստղն էր: Քաղաքը շրջապատված է 10մ հաստություն ունեցող պատերով, որոնք զարդարված են ռելիեֆներով: Արգելված քաղաքը չինական կայսրության նստավայրն էր, իսկ չինացիների կարծիքով` ողջ աշխարհի տիրոջՄիայն կայսրն ու նրա մտերիմներըն իրավունք ունեին այստեղ գտնվելու, իսկ սովորական մահկանացուների համար Պեկինի այս վայրը անհասանելի էր: Քաղաք ոտք դնող ցանկացած հասարակ չինացու սպասվում էր մահապատիժ` այն էլ դանդաղ և տանջալի:

Գուգուն

Արգելված քաղաքը կառուցվեց շուրջ 15 տարում: Ըստ ավանդության` այն կառուցել են  1 մլն շինարարներ, օգտագործվել է 100 մլն աղյուս, 200 մլն սալիկ և անհաշվելի հսկայական քանակությամբ մարմար, որը  բերվում էր Պեկինի մոտակայքում գտնվող Ֆանշան քաղաքից, իսկ գունավոր քարերը` Ցյույանից: Շինարարության համար օգտագործվող քարերը բերվում էին ծովային փոխադրամիջոցներով, հարևան երկրներիցՇինարարներն ու նրանց հրահանգներ տվողները քաղաքը կառուցել են «Աշխատանքը առջևում է, անցյալը` հետևում, նախնիները` արևելքում, աստվածները` արևմուտքում» կարգախոսով:

Գուգունի գերակշռող գույներն են դեղինն ու կարմիրը: Չինացիները հավատում էինոր աշխարհը կազմված է հինգ տարրերից` փայտ, կրակ, հող, մետաղ և ջուր: Ամենակարևորը հողն էր, որը դեղին գույի էր, իսկ կարմիրը, որը խորհրդանշում էր կրակը, համարվում էր հարգանքի, հարստության և շքեղության գույն:

Քաղաքի կառուցումն ավարտվել է 1421 թվականին: Չժու Դիին հաջորդում է Յունլեն: Նա պլանավորում է քաղաքի պալատում կառուցել 10000 սենյակ, սակայն երազին տեսնում է երկնքի տիրակալ Նեֆրիտին, որի արքայության սենյակների թիվը ևս 10000 է: Նա արթնանում է ու հասկանու, որ սխալ է աստծո արքայության սենյակների քանակին հավասար թվթվ պալատ կառուցել ու արդյունքում պալատն ունենում է 9999 սենյակ: Այժմ պահպանվել է սենյակներից 8728-ը:

Ցին կայսրության գիտնական Ցզի Սյաոլան  /1724-1805թթ./ իր «ԻՅանի կենսագրությունը» գրքում պատմում է, թե ինչպես էին չինաստանում կասյերական հարեմի համար աջիկներ ընտրում: Կայրը այս տարիներին Տյան Ցին էր: Նա Պեկին էր հրավիրում 5000 երիտասարդ աղջիկների` 13-16 տարեկան: Նրանք հիմնականում աշտոնյաների դուստրեր էին: Հարճերին ընտրում էին երկու օրվա ընթացքում: Առաջին օրը ստուգում էին նրանց արտաքին տեսքը, երկրորդ օրը` ձայնըԵթե ինչոր մի բան կայսերը դուր չգար, աղջիկը չէև ընտրվում հարեմի համար

Կայսր Ցին Կանսի գահակալության օրոք քաղաքում կար կանանց 8 աստիճան: Նա Ցին դինաստիայի բոլոր կայսրերի մեջ միակն էր, որ ուներ 55 կին: Նույնիսկ Ցյանլուն կայսրը, որ կառավել է 60 տարի, հարեմում ուներ ընդամենը 41 կին: Կայսրերի ու իրենց հարեմների միջև հարաբերությունները ևս տարբեր են եղել: Որոշ կայսրեր իրենց կանանց հետ բարեհամբույր ու սիրալիր են եղել, որոշները` խստաբարո ու դաժան: Ցզյանցզին կայսրը հարեմի կանանց հետ շատ դաժան էր վարվում: Տանջանքներին չդիմանալով` կանանցից մեկը` Յան Ցզինյին, 15այլ հարճերի հետ որոշում է վր լուծել` սպանելով կայսրեը: Նա գիշերը հարձակվում է կայսեր վրա, փորձելով խեղդել նրան, սակայն վերջինիս կինը` Սյաոլե կայսրուհին, փրկում է ամուսնուն: Արդյունքում 16 կանայք դաժան մահապատժի են ենթարկվում, իսկ կայրսը զրկվում է մի աչքից. Յանը մազակալով հանել էր նրա աչքը: