Թթվածնի ամենակարևոր հատկությունների մասին

Թթվածնի ամենակարևոր հատկությունների մասին

Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։

Երկրի վրա թթվածինն ամենատարածված քիմիական տարրերից է և հանդիպում է ամենուրեք, այն կազմում է օդի, ջրի, երկրակեղևի, կենդանի օրգանիզմների, բույսերի զգալի մասը: Թթվածինը մտնում է մեր սննդամթերքի՝ ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների բաղադրության մեջ:

Թթվածինը կարևոր է հատկապես նրանով, որ մենք շնչում ենք այն: Շնչառությունը Երկրի կենսոլորտի, կյանքի գոյատևման ամենակարևոր նախապայմանն է:

Թթվածինը մթնոլորտում գտնվում է ազատ վիճակում (O2) և կազմում է նրա հինգերորդ մասը: Մթնոլորտի վերին շերտերում թթվածինը գտնվում է օզոնի (O3) ձևով, որը կարևոր նշանակություն ունի Երկրի վրա կյանքի պահպանության խնդրում: Մթնոլորտում թթվածնի կորուստը՝ օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով, բույսերը վերականգնում են լուսասինթեզով: Նրանք նույնպես շնչում են, սակայն դա տեղի է ունենում օրվա միայն մութ ժամերին՝ գիշերը:

Թթվածնի հետ նյութերի փոխազդեցությունը կոչվում է օքսիդացում: Օքսիդացման ռեակցիաներ են այրումը, շնչառությունը, մետաղների ժանգոտումը, բույսերի մնացորդների փտումը և այլն:

Այրումն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատմամբ: Այրվում են փայտը, ածուխը, թուղթը, բնական գազը, նավթը և այլն: 

Կենսաքիմիական շարժընթացներում տեղի է ունենում դանդաղ օքսիդացում, որի ժամանակ թթվածնի հետ նյութի փոխազդեցությունն ընթանում է դանդաղ, ջերմությունն անջատվում է աստիճանաբար՝ առանց լույսի անջատման: Դանդաղ օքսիդացում են, օրինակ, խաղողաշաքարի (գլյուկոզի) օքսիդացումն օրգանիզմում, բույսերի մնացորդների փտումը, շնչառությունը, լուսասինթեզը, երկաթի ժանգոտումը խոնավ օդում:

Այրման համար անհրաժեշտ է թթվածին:

Ճնշախցերում հիվանդներին բուժում են բարձր ճնշման թթվածնով: Մաքուր թթվածինն արագացնում է խոցերով, այրվածքներով տառապող և գազերով թունավորված հիվանդների բուժումը: