Հայաստանի Հանրապետության մակերևույթի առանձնահատկությունները

Հհում չկան դաշտավայրեր: Հայաստանի Հանրապետությունը, ի տարբերություն այլ պետությունների, առաջին հերթին տարբերվում է բարձր դիրքով։ Մակերևույթը կազմված է մի քանի մասերից` հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ, հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ, հրաբխային լեռնային գոտիներ և միջարաքսյան տարածք: Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզը ներառում է Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռնային համակարգի լեռնաշղթաներն ու միջլեռնային գոգավորությունները։
Փոքր Կովկասի հյուսիսային լեռնաշղթաները բաղկացած են արտաքին և ներքին շարերից։ Արտաքին շարին են պատկանում Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռնաշղթաները, որոնք միմյանցից բաժանված են Դեբեդ և Աղստև գետերի հովիտներով։

Հարավային ծալքաբեկորավոր լեռների և միջլեռնային գոգավորությունների մարզը ներառում է Ուրծի, Վայքի և Զանգեգուրի լեռնաշղթաներն իրենց լեռնաբազուկներով, որոնք համատեղ կազմում են Փոքր Կովկասի Մերձարաքսյան  համակարգը։
Ուրծի լեռնաշղթան, որը բուսածածկույթից զուրկ է, լերկ լանջերով, ձգվում է Արարատյան դաշտի եզրով՝ կենտրոնական մասում հասնելով գրեթե 2450 մ բարձրության։ Հրաբխային լեռնավահանների և սարվանդների մարզը Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածն է զբաղեցնում։

Ի՞նչ գործոններ են ազդել Արարատյան դաշտի մակերևույթի ձևավորման վրա:

Արարատյան դաշտը Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածում է: Այն Արարատյան գոգավորության հատակն է՝ եզրավորված Արագած, Գեղամա, Սիս և Մասիս, Հայկական Պար լեռներով և ծովի մակերևույթից 800–1000 մ բարձրության վրա է գտնվում: Այն ունի ավելի քան 100 կմ երկարություն և մինչև 25 կմ լայնություն, հյուսիսային սահմանը հասնում է Ախուրյան և Արաքս գետերի միախառնման շրջանը, իսկ հարավայինը՝ մինչև Գայլի դրունք լեռնանցքը: Արարատյան դաշտն չոր ցամաքային կլիմա ունի: Ամառը շոգ է, ձմեռը՝ չափավոր ցուրտ: Գարունը շատ կարճատև է, իսկ աշունը՝ տևական և համաչափ տաք և ցուրտ: Լանդշաֆտը կիսաանապատային է: